Orange ինտերնետ

18 02 2010





Մի հյութի պատմություն

20 05 2008

3 հոգով նստել ենք օղակաձեւ զբոսայգու սրճարանում։ Մատուցողից հյութ ուզեցինք։ Քաղաքավարի, աշխույժ տղա էր (Կամ՝ է։ Հիմա չգիտեմ կենդանի է, թե չէ)։ Գնաց, մանգոյի հյութ բերեց յուր ձողիկով, նարնջի հյութ՝ էլի ձողիկով։ Երկու հյութերն էլ վառ դեղին, մեջները՝ ինչ-որ բաներ։ Սեւ կետեր։ Խնդրեցինք, որ փոխի։ Բաժակը բարձրացրեց, «զընընեց», հետ գնաց։ Բարի մոտ բուռն քննարկումներ են։ Երեւում է՝ էստեղ ադաթ է կեղտոտ հյութ խմելը։ Read the rest of this entry »





Առանց հերթի

6 04 2008

Մի կիլոգրամ նարինջը ձերքիս հերթ եմ կանգնել սուպերմարկետում։ Մի 6 մարդ՝ դեմս, հետեւս զամբյուղներով կանգնած են։ Մեկ էլ անթրաշ մեկը արագ գալիս է, 1000 դրամ է մեկնում ու ասում՝ մի հատ լիցքավորման քարտ։ Էս աղջիկը գործերը թողում է, բացում դարակը ու սկսում ման գալ հազար դրամանոց քարտ։ Պատկերացրեք՝ գտնում է։ Տալիս է Անթրաշին։ Պատկերացրեք՝ Անթրաշն ինչ է ասում։

Read the rest of this entry »





Տաքսի

25 03 2008

– Բարեւ Ձեզ

Գլխով է անում ու նայում վերեւի հաշվիչին։

–  Ալավերդյան, հետո՝ ցիրկի մոտ, – ասում եմ։

– Մի րոպե, – ասում է ու ինձ նայում նենց, ոնց որ իր պապենական դամբարանը կոխկրտած լինեմ, – սպասի զրո դնեմ, ես էս շոտչիկից գլուխ չեմ հանըմ…

Read the rest of this entry »