ՀԱՐԱՎԱՅԻՆ ՏԻՐՈԼ. եղանակը լեռներում

30 10 2009

պատմություն Եվրոպայի կենտրոնում ծագած հակամարտության մասին

Photo---4

Եվրամիությունը, որը ստեղծվել էր ընդամենը Եվրոպայում քարածխի առետուրը կարգավորելու համար, այժմ կամաց-կամաց կերտում է Եվրոպայի անվտանգ քաղաքացու կերպարը՝ բոլոր առումներով։ Սրան զուգահեռ, կամ՝ հակառակ (երկուսն էլ ճիշտ են այս դեպքում), Եվրոպան շարունակում է կրել իր ներքին բախումների բեռը, որը լավ ծանրացրել են առաջին եւ երկրորդ համաշխարհային պատերազմները։ Գնացքով Ավստրիայից Իտալիա մեկնելիս սահմանն անցնում է Հարավային Տիրոլով՝ Իտալիայի հյուսիսում գտնվող լեռնային մի հրաշալի երկրամասով։ Սահմանագծին ուղեկցողը հայտարարում է. Read the rest of this entry »