Gas, Gas

21 11 2010

Մի ամիս առաջ մեր դուռը թակում են մեկական տիկին եւ պարոն եւ… <գազից ենք> ասելով փորձում են տուն մտնել: Իրենց թվացել էր, թե որ <գազիցեն> երբ ուզեն կգան, երբ ուզեն կմտնեն: Բացատրինք, որ լավ եք արել, որ եկել եք, բայց գնացեք, զանգեք, պայմանավորվեք մեզ, այսինքն` սպառողներիս հետ, նորից եկեք, ներկայացեք, փաստաթուղթ ցույց տվեք ու նոր ներս մտեք. մեզ հիմա հարմար չի: Ճարահատյալ գնացին ու պատկերացրեք` զանգեցին: Պարզվում է, պետք է անվտանգության <պզիկ>, <չրթիկ>, <սենսոր> կամ տենց մի բան տեղադրեն: Պայմանավորվեցինք առաջիկա երկուշաբթի, առավոտյան 10-ին: Էդ օրը սպասում եմ, 10, 10.10, 10.30 մինչեւ 11.30 չկան…   Read the rest of this entry »

Advertisements




Orange ինտերնետ

18 02 2010





Orange

18 02 2010

 

 

 

 

 

 

Ես Անահիտն եմ ու շատ ջղայնացած եմ, թե որտեղի՞ց են  մեր ընտանիքի քեֆերի տեղն ու ժամը հայտնի դառնում ORANG-ին։ 





Երբ որ լինի խինկալին

30 07 2008

Բռնվեք։ Գնացել ենք Թումանյանի խինկալիանոց։ Ինչպես գիտեք, ամենահամեղ խինկալին էնտեղ է։ Իսկապես։ Գնացինք, նստեցինք։ 3 մատուցող կա։ Մեկը՝ Կարճը, «մի րոպե» ասող մատուցողն է։ Ինքը չի մոտենում, չի սպասարկում, ինչ ասում ես, ասում է՝ մի րոպե։ Մյուսը՝ Վարդանը մոտեցավ, ասացի՝ սկզբից խինկալին ասեմ, 30 հատ, որ շուտ դնեք, շտապում ենք, մնացածը՝ հետո։ Հետո պատվիրեցինք մնացածը՝ 2 բաժակ օկրոշկա, 2 լիմոնադ, ջուր։ Ժամը 20։20 է։ Էս ինչ պատվիրել էինք խմեցինք, սեղանին փոքր ամանով հացի կտորներ կային՝ կերանք, սեղանը մաքրազարդեցինք, խինկալին չկա։ Հակառակի պես, Վարդանն էլ քամու պես կորել է, Կարճին կանչում ենք, ասում է՝ մի րոպե, ու սպասում ենք։ Եկավ 21։05։ Վարդանին բռնացրինք, ու հարցրինք շատ քաղաքավարի. Երբ կլինի՞ խինկալին։ Պատասխանեց. ԵՐԲ ՈՐ ԿԼԻՆԻ։ Ասի չէ՞ բռնվեք։

Read the rest of this entry »





Մատուցողը միշտ ճիշտ է

28 07 2008

Գիշերվա ժամը մեկն է։ Գնացել ենք «Սանտա Ֆե» սրճարան, երկու րոպե նստենք ու տուն գնանք։ Կիսադատարկ է։ Մատուցողներ են ֆռֆռում։ Նստեցինք մի սեղանի մոտ, մի աղջիկ մենյուն բերեց ու փախավ։ Նայում եմ՝ մենյուն ռուսերեն ու անգլերեն է միայն։ 5 րոպե կանչում էի, վերջը՝ եկավ։ Ասում եմ. Կներեք, ես ռուսերեն ու անգլերեն չգիտեմ, բայց դրանով հանդերձ ուզում եմ սուրճ խմել, հիմա կթարգմանե՞ք որը՝ ինչ է։ Ասում է. Դե գրած ա էլի, եսիմ ո՞րն եք ուզում, կանգնեմ, բացատրե՞մ։

Ասի բա ո՞նց, բա ես ո՞նց ընտրեմ։ 5 րոպե տեւեց, մինչեւ համոզվեց, որ անհնար է բան պատվիրել առանց մենյուին ծանոթանալու։ Պատվիրեցինք՝ գնաց։ Գնաց ու չեկա՜վ։ Հակառակի պես հենց էդ օրը ծխում էի։ Վառել եմ սիգարետը ու հայացքով մատուցողներին հասկացնում եմ, որ մոխրաման բերեն։ Հե՜չ։

Read the rest of this entry »





Դուռը կամաց ծածկեք

12 06 2008

Ամեն օր սա կարդում կամ լսում եմ։ Ընդհանրապես, մեր հայրենի մարշուտկաների դուռը 3 դիրք ունի.

1. Փագվեց

2. Չփագվեց

3. Լավ չփագվեց

 

Ուրեմն, ճակատագրիս նման հարազատ դարձած 8 համարով գալիս եմ գործի։ Դուռը բացեցի, քայլ արեցի դեպի 8 համարի զարմանահրաշ աշխարհը ու թեթեւ հրեցի, որովհետեւ վրան գրված էին մոգական բառերը. «կամաց ծածկեք»։Հանգրվանեցի  ուղիղ վարորդի հետեւի նստելատեղին։  Read the rest of this entry »





Մանր չունե՞ս

26 05 2008

Արդեն զզվել եմ էս արտահայտությունից։ Իհարկե, մոտս միշտ մանր եմ պահում, բայց նայած ում համար՝ մանրը որն է։ Եթե 500 դրամանոց ունես, մի դեպքում դա մանր է, մյուս դեպքում՝ չմանր։ Այստեղից էլ սկսում է. 40 դրամ տուր՝ քեզ միանգամից 100 տամ, կտա՞ս 150՝ ես քեզ 500 տամ, 1000 տուր՝ հինգհազարանոց տամ ու էսպես շարունակ։ Չգիտես ո՛ր ժամին ո՛վ մանր կունենա։ Առավոտը՝ չունեն, որովհետեւ նոր են սկսում առեւտուրը, իրիկունը չունեն, որովհետեւ արդեն «փողը հանձնել են»։Բա որ սկսում են պատմությունները. Read the rest of this entry »