Gas, Gas

21 11 2010

Մի ամիս առաջ մեր դուռը թակում են մեկական տիկին եւ պարոն եւ… <գազից ենք> ասելով փորձում են տուն մտնել: Իրենց թվացել էր, թե որ <գազիցեն> երբ ուզեն կգան, երբ ուզեն կմտնեն: Բացատրինք, որ լավ եք արել, որ եկել եք, բայց գնացեք, զանգեք, պայմանավորվեք մեզ, այսինքն` սպառողներիս հետ, նորից եկեք, ներկայացեք, փաստաթուղթ ցույց տվեք ու նոր ներս մտեք. մեզ հիմա հարմար չի: Ճարահատյալ գնացին ու պատկերացրեք` զանգեցին: Պարզվում է, պետք է անվտանգության <պզիկ>, <չրթիկ>, <սենսոր> կամ տենց մի բան տեղադրեն: Պայմանավորվեցինք առաջիկա երկուշաբթի, առավոտյան 10-ին: Էդ օրը սպասում եմ, 10, 10.10, 10.30 մինչեւ 11.30 չկան…  

Գնացի գործի, իսկ հաջորդ օրը մարդիկ <պարտաճանաչ> եկան: Էլի տուն չթողեցինք, ասինք` խաբել եք, ոնց որ սովորեցրել ենք, տենց արեք: Սրանք էլ թե` դե մենք կասենք, որ դուք հրաժարվում եք… Ասի` ասեք, եւ նույնիսկ ավելացրեք, որ կտրուկ ենք հրաժարվում… էդ էլ հեչ… Էսօր նորից եկան ու ես, արդեն ճարահատյալ, բացեցի դուռը, որովհետեւ մատաղի փող հավաքողներին, հին շոր ուզողների խմբերին միանալու էր նաեւ էս մի գռուպպեն… Ներս մտան գազի կինը եւ գազի տղեն, հասցեն, անուն-ազգանունս ճշտեցին, գործիքները դրեցին ու էդ կինը դարձավ ինձ (երկխոսությունը ներկայացնում եմ ամբողջությամբ) .

Գազի Կին (ԳԿ) – Դե մի հատ նառդիվան ճարի…

Ես – Խի?

Գազի Տղա (ԳՏ) – Դրսից պետքա շոչիկի մոտ բան սվարկա անենք…

Ես – Նառդիվան մենք չունենք

ԳԿ – Հարեւանից, մեկից ճարի, ինչ անեմ…

ԳՏ – Ձեր շենքի 36 համարի բնակարանը ունի, գնա, ուզի, նոր ենք իրանից վեկալել

Ես – Բայց ես իրանց չեմ ճանաչում…

ԳՏ – Դե միանգամից կծանոթանաք էլի…

Ես – Ապեր ինձ ծանոթացնելու տեղը չափերդ ճանաչի, հենց հիմի ստեղից թռի դուս ու նառդիվան գտի, գործդ արա…

ԳԿ – Ինչի եք վիրավորում, եթե նառդիվան չճարեք, մենք Ձեր գազը կանջատենք, այստեղ, տեսեք, մեր ղեկավարության հրամանն է, եթե հրաժարվում եք, որ սարքը տեղադրենք, ուրեմն գազն անջատելու ենք, հրես էս էլ հրամանը…

Այստեղ գազի կինը ինձ է մեկնում մի թուղթ ու փոշմանում… Շներին կապեք, Ermenrich-իս բաց թողեք…

Ես – Այ կնիկ, սա հրաման չի նախ, հայտարարություն ա, երկրորդ էլ, ստեղ եթե գրածա, որ եթե սպառողները նառդիվան չունեն, ուրեմն իրանց գազն անջատում եք, ուրեմն տո դու էլ, քո շեֆն էլ…

ԳՏ – Չէ, ապեր, գիտեք, ուղղակի մեզ նառդիվան չեն տալիս էս գործի համար

Ես – Պահանջեք, հո եղունգներով չես բարձրանալու պատերը…

ԳՏ – Պահանջում ենք, չեն տալիս մեզ…

Ես – Հիմի էդ ձեռիդ դռելը որ մի հարեւանից ես վերցրել եկել…

ԳԿ – Դե լավ էլի, կոնֆլիկտ մի սարքեք էլի, ձեր հարեւանն ունի նառդիվան…

Ես – Ձեր ղեկավարությունից չեք պահանջում, ինձանից եք պահանջում, ուրեմն… սպասարկման վարձեր ենք մուծում, տարիներով երեսներդ չենք տեսնում, հավաքեք մի հատ նառդիվան առեք…

ԳԿ – Հիմա բա ինչ անեք…

Ես – Տանից դուրս եկեք, գնացեք, էս իմ բջջային հեռախոսը, ձեզ լավություն եմ անում, հենց որ նառդիվան ունեցավ ձեր հիմնարկը, թույլ կտամ մի հատ էլ գաք, դավայ!

ԳԿ, ԳՏ – Դե լավ, ինչ անենք, հիմա տեսնենք, եթե մենք ճարենք, բայց ումից ճարենք, լավ եթե ճարենք կգանք, կլնի?

Ես – Կլնի, հաջող

Էս ընթացքում էրեխես անհաջող փորձերա անում քնի, սենյակից փախչումա, գալիսա կանգնումա, նայուում, դե ԳՏ ու ԳԿ չի տեսել… Վերջը, գնացին… էդ էլ հեչ:

Երեխես հենց քնեց, դուռը թակեցին: Ներս մտավ ԳՏ-ն, ներկայացավ արդեն որպես Էդուարդ եւ ավետեց, որ նառդիվանը, Օ~ մեծ Տեսկատլիպոկա, քրմերի քուրմ, փառք քեզ, արդեն ճարել են: Եւ որ կարեւորն է, 36 բնակարանում մարդ չի ապրում ու <դու ճիշտ էիր, ախպերս>: Թե ես երբ էի տենց բան ասել… Վերջը, էս Էդուարդս պերֆորատորը (դռելի պես բանա) միացրեց  ու պատը նասկվոզ սկսեց ծակելը` չմոռանալով ներողություն խնդրել, որ անհարմար ժամի ստացվեց, որ երեխեն քնելա, իսկ ինքը <շուխուր> է անում… Ուզում էի ասեմ, այ դոդ գլուխ, բա դրա համար եմ ասում, պայմանավորվենք, բայց դե, ձեռը պերֆորատոր կար, ասի սա կտտցրածա, մեկ էլ տեսար, ֆազերը գցեց, իմ ձեռն էլ ինչ կա, մի հատ պուճուր ատվյորտկա… Մի խոսքով, չասի… Էդոն պատը ծակեց, սարքը կախեց, լարը հանեց մյուս կողմից ու գնաց: Ներքեւում էլ մեկ ուրիշը, պայմանականորեն անվանենք նրան Էդո – 2, նառդիվանը դրեց, լարը միացրեց սենսորին ու վերջ. մենք պաշտպանված ենք: Հենց գազի արտահոսք է լինում, սարքը ծվծվում է, լարով ազդակը տնից դուրս է գալիս, հասնում է հաշվիչի վրա միացրած ավտոմատ անջատիչին, որն էլ գազմատակարարումը դադարեցնում է: Բայց էդ էլ հեչ: Հետ եկավ Գազի Կինը, թուղթ տվեց ստորագրեմ, եւ մի էնպիսի բան ասեց, որ մազերս բիզ-բիզ կանգնեցին: Պարզվում է միայն մեր եւ մյուս 4 հարեւանների սարքերն են ճիշտ դրել: Մնացածներինը, Էդո – 2010i տիպի բանվորները, չիմանալով, ավտոմատ անջատիչը տանն են դրել, տանն են կտրել խողովակը ու հարմարեցրել: Մինչդեռ դա կոպիտ խախտում է, անվտանգությանն է հակասում: Սարքը տանն է լինելու, անջատող մասը` դրսում: Հիմա գազի Կինն ասում է, թե ոնց ենք տակից դուրս գալու չգիտենք… Արգելված է, էդ մարդկանց (հասկացաք չէ` ում, ում տանը որ դրածա, ոչ թե սխալ դնող աշխատակիցներին) տուգանք է հասնում, բայց դե մենք ինչ անենք, չենք իմացել…

Advertisements

Actions

Information

4 responses

21 11 2010
Արամազդ

լավն էր, ապրես :)))

Ես մեր տնինն անջատել եմ, քանի որ անընդհատ թշշում ա: Մի օր մեկն եկավ ասեց՝ ձեզ կտուգանեն, ես էլ ասի՝ ջանդամիս, թող գան սարքինը դնեն, որ ձեր տանը էդքան շուխուր լինի ԱՆԸՆԴՀԱՏ, հետն էլ մի հատ անհասկանալի սարքից, դուք ի՞նչ կանեք, չե՞ք անջատի…

Թողեց-գնաց:

21 11 2010
Observer

Ուրախ էր, բայց մեր մեջ ասած՝ птичку жалко։ Էդ խեճերին երեւի ոչ ոք նման ահնարմար վիճակի մեջ չէր դրել։

21 11 2010
ermenrich

Արտ ջան բայց ոնց կարան ասեն` մեր ղեկավարությունը մեզ նառդիվան չի տալիս: Արա նառդիվան չի տվել, թեւեր ա տվել, այ շան որդիք….

21 11 2010
ermenrich

Արամազդ ջան, ինձ թվումա ձեր տնինն էլ ա էդ սխալ դրածներից: Ոչ մի կանոն էլ չեն պահում, հավայի փող են ցույց տալիս: Դա էլ գիտես չէ, պատկանում է ոչ թե ինչ-որ Հայռուսգազարդի, այլ կոնկրետ ՍՊԸ-ի, կոնկրետ սեփականատիրոջով:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s




%d bloggers like this: