Է՞լ ով է գնում Տանզանիա որսի

10 05 2010

Tanzania Big Game Safari ընկերության 6-ամյա պատմությունը ուսումնասիրելիս կարելի է պատկերացում կազմել, թե ու՞մ է ավելի շատ ձգում այս հինգաստղանի որսատեղին։ 2007-2009 թվականներին այստեղ այցելած սաֆարիի որոշ սիրահարների մասին tanzaniabiggame կայքի լուսանկաներների բաժնում կարելի է հանդիպել ժլատ մակագրությունների՝ անուն-ազգանուններով. էսինչը՝ ցուլի հետ, էնինչը՝ կոկորդիլոսի հետ եւ այլն։ Ինտերնետում փնտրեցի այդպիսի մի քանի ազգանուններ, գտա դրանց տերերի լուսանկարներն ու համեմատեցի tanzaniabiggame -ում եղածների հետ։ Նկարները համեմատել եմ առանց հատուկ փորձաքննական մեթոդների, այնպես որ, խոսքը գնում է ավելի շատ հետաքրքրասիրության, քան հետաքննության մասին։ Սկսեմ։

Առաջին աչքի զարնողը ոմն Craig Lindner է։ Կրեյգը «Ֆորբսի» ցուցակներում «թափառող» Կարլ Լինդների որդին է։ Վերջին անգամ Կարլին «բռնեցրել են» ԱՄՆ հարուստների ցուցակի 122-րդ տեղում։ Համաձայն լուսանկարների մակագրությունների, Կրեյգը այստեղ է գալիս Լինդներ ազգանունը կրող մեծուփոքր ուղեկիցներով։Ես հաշվեցի 3 Լինդներ։ Բայց Կրեյգն էլ «կորած տիպ» չի։ Նա AFG (American Financial Group) փոխնախագահն է՝ տարեկան մոտ 6 միլիոն դոլար ընդհանուր եկամուտներով։Կրեյգի աշխատավարձը 1 միլիոն 444 հազար դոլար է։ Կգնա Տանզանիա, բա ինչ կանի, դեռ տղային էլ կտանի։

Հաջո՛րդը։ Էռնեստո Բալադարես։ Կարճ ասած՝ Էռնեստո Պերես Բալադարես Գոնսալես Ռեվիլյա։Պանամայի նախագահն էր 1994-99 թվականներին։ Դա էլ հերիք էր, որ պաշտոնանկությունից հետո հետապնդվի թե՛ սեփական երկրի, թե՛ ԱՄՆ իշխանությունների կողմից։ Բալադարեսի գործը «բացվեց» էն ժամանակ, երբ պարզվեց, որ իր անմիջական ղեկավարությամբ կեղծ անձնագրեր են տպագրվել եւ կեղծ վիզաներ ձեւակերպվել Չինաստանի մեծ թվով քաղաքացիների համար, ովքեր այսկերպ կարողացել են անօրինական ձեւով անցնել Միացյալ նահանգներ։ Բացի այդ, tanzaniabiggame – ի այս ակտիվ հաճախորդը մեծ գումարներ է յուրացրել իր ղեկավարության տարիներին։ Նա,  օգտագործելով նախագահական լիազորությունները, Պանամայի խաղային բիզնեսի ստվերային վերակսողություն է սահմանել եւ գրպանել մի քանի հարյուր միլիոն դոլար։ Այդ թվը հիմա ճշտում են ԱՄՆ եւ Պանամայի դատախազությունները։ Բալադարեսին կոչել են  El Toro – «ցուլ»։ 2009 թվականին Պանամացի ցուլը իր կնոջ եւ ժառանգների հետ սպանում էր տանզանիացի ցուլերին։Ասում են, հիմա նրա գործերը լավ չեն. դիմել է Նիգերիային՝ ապաստանի խնդրանքով եւ մերժում է ստացել։ Հիմա հոգեպես նախապատրաստվում է տնային կալանքին եւ իր բազմաթիվ կոռուպցիոն գործերի քննությանը։

Հաջորդը. Դեյվիդ Ջինեյվր-Ուոթլինգ։Էս մարդը լրիվ ձեռառնոցի է։ General Electric Power Systems ընկերության նախկին նախագահն է։ Իսկ ընկերությունը 2009 թվականին «Ֆորբսի» տվյալներով ճանաչվել է ամենամեծ եւ ամենաազդեցիկ կոնգլոմերատը։ Հիմնադիրը ոմն Թոմաս Էդիսոնն է։ Ուրեմն, էս Էդիսոնիս հետնորդը՝ Դեյվիդ Ջինեյվր – Ուոթլինգը փորձել է մի խաղ խաղալ, ու «բռնվել է», դրա համար էլ հիմա ռիսկ չի անում նոր պաշտոնների դիմել։ Էս վերջերս, 2008 թվին, Դեյվիդը կնոջ հետ, մի երեկույթի ժամանակ խոսում է վերին գաղափարներից, ասենք. «մեր ազգին Չերիչիլ ա պետք, ժողովուրդ», կամ էլ՝ «Էս սպասվող կրիզիսի ելքն էն ա, որ ոտով շատ ման գանք, խնայենք», կամ՝ «չունենք, չենք ուտի», կամ՝ «հաշվենք պատերազմի վախտերն են, մեզ մի քիչ համեստ պահենք», կինն էլ մի կողմից վրա է բերել, թե՝ «ճիշտը ցանելն ա, ասենք, խնայելու համար հող մշակենք, մենք մեր բանջարանոցն ունենանք» (գլխի եք չէ՞, քարն ում բոստանն է գցում)։ Մարդիկ էլ լսում են, ու գլխով անում։ Դե հո չգիտե՞ն, որ Դալլասի D ամսագրի կռիս լրագրողներից մեկը սրանց բռնացնում ա մի ուրիշ տեղ, մի ուրիշ ժամի։ Թանկանոց շամպայններ, մի մի մի հրաշք վիչիրինկա ու … ավտոսալոն։ Դե, Դեյվիդը մի հատ Ռոլս-Ռոյս ունի, բայց ուզում է կնոջ համար էլ մի հատ գնի… 430,000 դոլարով։ Էս մեկը լավն է լինում։ Կինն էլ վաճառողին ասում է, մենք մի հատ սպիտակն «Ֆանտոմ 09» ունենք սրանից, բայց սեւն էլ ենք ուզում։ Դեւիդն էլ էշ-էշ (դե հո չգիտի, որ իրեն լսում են) սկսում է թթվել աշխատողի վրա, բա թե՝ իսկ ծիտիկների ծերտի դեմ ինչ ապահովագրություն ունի էս ավտոն… Հոդվածը տպում են, Դեյվիդս խայտառակ է լինում։Դրան գումարած, Տեխասի դատարանն էլ քննություն է սկսում Դեյվիդի գործերի շուրջ, թե որ էսքան փողով ավտո է առել ու մեզ հետ չի կիսվել, ուրեմն սրա հոգին խորն է։ Մարդ ու կնիկ գլուխներն առնում են ու գնում Տանզանիա՝ որսի, մինչեւ էս Տեխասի դատախազությունը կամաց-կամաց հարցերը պարզի։  Հետո էլ կասեն՝ հայերն են ուրիշների փողերը հաշվում, էս տեխասցիք էլ պակաս չեն։ Մարդ ա, Էդիսոնի փողերը ֆռռացնում ա, ինչ ե՞ք կպել… Ի դեպ Ամերիկայի նախկին գլխավոր էլեկտրիկը լավ մեծ ցեղ ունի եւ իրա բոլոր բարեկամներին էլ է կանչում է որսի։

Հիմա անցնենք մեր Կիկիին՝ Էնրիկե Պրետելտին։  Դե Էնրիկեն ոչ նախկին պաշտոնյա է, ոչ գահընկեց նախագահ, ոչ էլ խոշոր գործարար։ Մարդը «բառիկ» է։ Թեթեւ խառնված էր մի 300 միլիոն դոլարանոց կոլումբիական մարիխուանայի գործում։ Մականունը Կիկի է։ Բայց դա մի քսան տարի առաջ էր։ 90 ականներին նա Նորիջայի աջ ձեռքն էր ադամանդների ու մարիխուանայի հարցերով։ Նորիջային կարճ ասում են Մանուել Անտոնիո Նորիջա Մորենո։ Պանամայի զինվորական դիկտատորն էր 1983-1989 թվերին։ Սպանությունների, կոռուպցիայի, տեռորի ու չգիտես ինչի համար 1992 թվին դատապարտվել է 40 տարվա ազատազրկման, հետո խղճացել են, դարձրել 30։ Իսկ մեր Կիկին նրա դեմ ցուցմունքեր է տվել, օգնել է, որ բացահայտեն էդ ամեն ինչը, ինքը մեղա է եկել, ու հիմա որս է անում. լեոպարդներ է սպանում։Փաստորեն, Պանամայի ղեկավարների վազքը մինչեւ Տանզանիայի սաֆարին ա եղել…

Ասեմ, որ Tanzania Big Game Safari ընկերության կայքում էս մարդիկ մենակ էլ նկարներ ունեն, իրար հետ էլ։ Այսինքն, միասին էլ են որսի գնում, նստում կողք – կողքի, շփվում, մտքեր ու հիշողություններ փոխանակում, գուցե՝ համատեղ ծրագրեր մշակում։

Advertisements

Actions

Information

3 responses

10 05 2010
reporter_arm

Արմեն ջան, էս ինչ կարգին ու կարեւորը օգտակար ու հետաքրքիր ուսումնասիրություն ես կատարել… Շնորհակալություն

10 05 2010
Aramazd

super!
Bravo!!!

10 05 2010
Mariam

Շատ լավ նյութ էր ` հետաքրքիր ու օրիգինալ: Հատկապես նյութի լեզուն շատ դուրս եկավ, շատ մարդկային էր .. :)))

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s




%d bloggers like this: