11 11 2009

Հովհաննես Թումանյանի

tumanyan

այս բանաստեղծությունը կոչվում է ՊԱՏՎԵՐ եւ ուղղված է իր ժամանակների լրագրողներին։ Հիմա էլ վատ չի հնչում, հը՞։ Եվ այսպես. Read the rest of this entry »





TELEMARKET – 1, ԼՂՀ

9 11 2009

Բարի գալուստ «Գեոմարկետ», դարձրեք ձեր կյանքն ավելի հարմարավետ։  Ողջույն, իմ անունը Սերգեյ Լավրով է, եւ մենք ողջունում ենք ձեզ Մինսկի խմբի այս հիանալի տաղավարում, ուր ներկայացնում ենք մեր նոր առաջարկները։ Եւ այսպես. Լեռնային Ղարաբաղ։ Տեսեք , թե ինչպիսի հրաշալի առաջարկ է։ Նրանք, ովքեր մի անգամ տեսել այն, թեկուզ հեռվից, թեկուզ հեռուստացույցով, չեն դադարում ցանկանալ այն։

 

– Ողջույն Գյուլ, ինչպե՞ս ես։

– Հիանալի, Սերգեյ։ Ի՞նչ ես առաջարկում այս անգամ մեզ։ Օ՜, Սա ի՞նչ է, Լեռնային Ղարաբա՞ղ։ Իսկ սրա՞նք ինչեր են։

– Սրանք, Գյուլ, մադրիդյան սկզբունքներն են։ Տեսեք, թե ինչ լավն են, սրանք կարող են ձերը լինել ընդամենը մի քանի ստորագրությամբ։ Այո, այո, ընդամենը 3 ստորագրություն։

– Ինչ հրաշալի է, նույնիսկ չհաշված ի՞մ ստորագրությունը։

– Դուք ճիշտ եք, Գյուլ, նույնիսկ չհաշված Ձեր ստորագրությունը։

– Ինչպե՞ս կարող եմ տիրանալ այս հրաշալի առաջարկին, Սերգեյ։ Read the rest of this entry »