Կյանքը՝ դիագրամներով – 1

31 07 2008





Երբ որ լինի խինկալին

30 07 2008

Բռնվեք։ Գնացել ենք Թումանյանի խինկալիանոց։ Ինչպես գիտեք, ամենահամեղ խինկալին էնտեղ է։ Իսկապես։ Գնացինք, նստեցինք։ 3 մատուցող կա։ Մեկը՝ Կարճը, «մի րոպե» ասող մատուցողն է։ Ինքը չի մոտենում, չի սպասարկում, ինչ ասում ես, ասում է՝ մի րոպե։ Մյուսը՝ Վարդանը մոտեցավ, ասացի՝ սկզբից խինկալին ասեմ, 30 հատ, որ շուտ դնեք, շտապում ենք, մնացածը՝ հետո։ Հետո պատվիրեցինք մնացածը՝ 2 բաժակ օկրոշկա, 2 լիմոնադ, ջուր։ Ժամը 20։20 է։ Էս ինչ պատվիրել էինք խմեցինք, սեղանին փոքր ամանով հացի կտորներ կային՝ կերանք, սեղանը մաքրազարդեցինք, խինկալին չկա։ Հակառակի պես, Վարդանն էլ քամու պես կորել է, Կարճին կանչում ենք, ասում է՝ մի րոպե, ու սպասում ենք։ Եկավ 21։05։ Վարդանին բռնացրինք, ու հարցրինք շատ քաղաքավարի. Երբ կլինի՞ խինկալին։ Պատասխանեց. ԵՐԲ ՈՐ ԿԼԻՆԻ։ Ասի չէ՞ բռնվեք։

Read the rest of this entry »





Մատուցողը միշտ ճիշտ է

28 07 2008

Գիշերվա ժամը մեկն է։ Գնացել ենք «Սանտա Ֆե» սրճարան, երկու րոպե նստենք ու տուն գնանք։ Կիսադատարկ է։ Մատուցողներ են ֆռֆռում։ Նստեցինք մի սեղանի մոտ, մի աղջիկ մենյուն բերեց ու փախավ։ Նայում եմ՝ մենյուն ռուսերեն ու անգլերեն է միայն։ 5 րոպե կանչում էի, վերջը՝ եկավ։ Ասում եմ. Կներեք, ես ռուսերեն ու անգլերեն չգիտեմ, բայց դրանով հանդերձ ուզում եմ սուրճ խմել, հիմա կթարգմանե՞ք որը՝ ինչ է։ Ասում է. Դե գրած ա էլի, եսիմ ո՞րն եք ուզում, կանգնեմ, բացատրե՞մ։

Ասի բա ո՞նց, բա ես ո՞նց ընտրեմ։ 5 րոպե տեւեց, մինչեւ համոզվեց, որ անհնար է բան պատվիրել առանց մենյուին ծանոթանալու։ Պատվիրեցինք՝ գնաց։ Գնաց ու չեկա՜վ։ Հակառակի պես հենց էդ օրը ծխում էի։ Վառել եմ սիգարետը ու հայացքով մատուցողներին հասկացնում եմ, որ մոխրաման բերեն։ Հե՜չ։

Read the rest of this entry »