Բոյկոտ

22 04 2008

Ընկերս իր բլոգում բոյկոտով է զբաղված։ Իհարկե, այն, ինչ անում է ինքը, ավելի շատ հասարակական վերահսկողության հետ կապ ունի ու շատ հետաքրքիր նախաձեռնություն է։ Մանավանդ՝ եթե խոսքը գնում է մեր նորահայտ ու ինքնաբավ աստղային «պուչոկին» խելոքացնելու մասին։ Թվում է, թե՝ մեր ինչ գործն է։ Իրենց բառիս բուն իմաստով անկատար ու անճաշակ երգերը մինչեւ օրս բանի տեղ չենք չենք դրել, իսկ հիմա պետք է բան ու գործ թողենք՝ մի բան հասկացնենք նրանց, ովքեր վիրահատած քթիկներից ներքեւ՝ բան չեն տեսնում։ Բայց երբ իրենց «կռուգից» հանկարծ դուրս են պրծնում ու սկսում են արժեքների մասին խոսել, քննադատել ու Աստված մի արասցե՝ խորհուրդներ տալ, գլխիդ որդերը շարժվում են։ Բայց երբ իրենց «կռուգից» հանկարծ դուրս են պրծնում ու սկսում են արժեքների մասին խոսել, քննադատել ու Աստված մի արասցե՝ խորհուրդներ տալ, գլխիդ որդերը շարժվում են։ Read the rest of this entry »