ԿԱՐԴԱՑԵԼ ԵՄ, ՈՐ
Տարատեսակ գրիպներից զերծ մնալու համար օգնում է ՕՔՍՈԼԻՆ պրեպարատը։ Դրանով շփում են մեծերի ու երեխաների շնչառական օրգանները, դե քթերը, էլի։ Երեխաների դոզան 0,25% է, մեծերինը՝ մինչեւ 3։ Ասում են, սա կարող է կանխել օդակաթիլային ճանապարհով փոխանցվող վիրուսները։ Մինչեւ հավի, խոզի եւ այլ կենդանական գրիպների արշավանքը դեղատներից առնում էինք մի 200 դրամով, հետո թանկացավ, դարձավ 300։ Երեկ 4 դեղատուն անցանք, բայց այդպես էլ չգտանք։ Վերջացել է։ Վաճառում են արդեն 1000 դրամով եւ այդքանով հանդերձ՝ ճարելը դժվարացել է։ Ամեն դեպքում նկարը տեղադրում եմ, ՓՆՏՐՎՈՒՄ Է։
Recent Comments