Բռնվեք։ Գնացել ենք Թումանյանի խինկալիանոց։ Ինչպես գիտեք, ամենահամեղ խինկալին էնտեղ է։ Իսկապես։ Գնացինք, նստեցինք։ 3 մատուցող կա։ Մեկը՝ Կարճը, «մի րոպե» ասող մատուցողն է։ Ինքը չի մոտենում, չի սպասարկում, ինչ ասում ես, ասում է՝ մի րոպե։ Մյուսը՝ Վարդանը մոտեցավ, ասացի՝ սկզբից խինկալին ասեմ, 30 հատ, որ շուտ դնեք, շտապում ենք, մնացածը՝ հետո։ Հետո պատվիրեցինք մնացածը՝ 2 բաժակ օկրոշկա, 2 լիմոնադ, ջուր։ Ժամը 20։20 է։ Էս ինչ պատվիրել էինք խմեցինք, սեղանին փոքր ամանով հացի կտորներ կային՝ կերանք, սեղանը մաքրազարդեցինք, խինկալին չկա։ Հակառակի պես, Վարդանն էլ քամու պես կորել է, Կարճին կանչում ենք, ասում է՝ մի րոպե, ու սպասում ենք։ Եկավ 21։05։ Վարդանին բռնացրինք, ու հարցրինք շատ քաղաքավարի. Երբ կլինի՞ խինկալին։ Պատասխանեց. ԵՐԲ ՈՐ ԿԼԻՆԻ։ Ասի չէ՞ բռնվեք։
Երբ որ լինի խինկալին
30 07 2008Comments : 3 Comments »
Tags: CONSUMERS' NOTES, customer's rights and writings
Categories : CONSUMERS' NOTES
Մատուցողը միշտ ճիշտ է
28 07 2008Գիշերվա ժամը մեկն է։ Գնացել ենք «Սանտա Ֆե» սրճարան, երկու րոպե նստենք ու տուն գնանք։ Կիսադատարկ է։ Մատուցողներ են ֆռֆռում։ Նստեցինք մի սեղանի մոտ, մի աղջիկ մենյուն բերեց ու փախավ։ Նայում եմ՝ մենյուն ռուսերեն ու անգլերեն է միայն։ 5 րոպե կանչում էի, վերջը՝ եկավ։ Ասում եմ. Կներեք, ես ռուսերեն ու անգլերեն չգիտեմ, բայց դրանով հանդերձ ուզում եմ սուրճ խմել, հիմա կթարգմանե՞ք որը՝ ինչ է։ Ասում է. Դե գրած ա էլի, եսիմ ո՞րն եք ուզում, կանգնեմ, բացատրե՞մ։
Ասի բա ո՞նց, բա ես ո՞նց ընտրեմ։ 5 րոպե տեւեց, մինչեւ համոզվեց, որ անհնար է բան պատվիրել առանց մենյուին ծանոթանալու։ Պատվիրեցինք՝ գնաց։ Գնաց ու չեկա՜վ։ Հակառակի պես հենց էդ օրը ծխում էի։ Վառել եմ սիգարետը ու հայացքով մատուցողներին հասկացնում եմ, որ մոխրաման բերեն։ Հե՜չ։
Comments : 6 Comments »
Tags: CONSUMERS' NOTES, customer's rights and writings
Categories : CONSUMERS' NOTES
Դուռը կամաց ծածկեք
12 06 2008Ամեն օր սա կարդում կամ լսում եմ։ Ընդհանրապես, մեր հայրենի մարշուտկաների դուռը 3 դիրք ունի.
1. Փագվեց
2. Չփագվեց
3. Լավ չփագվեց
Ուրեմն, ճակատագրիս նման հարազատ դարձած 8 համարով գալիս եմ գործի։ Դուռը բացեցի, քայլ արեցի դեպի 8 համարի զարմանահրաշ աշխարհը ու թեթեւ հրեցի, որովհետեւ վրան գրված էին մոգական բառերը. «կամաց ծածկեք»։Հանգրվանեցի ուղիղ վարորդի հետեւի նստելատեղին։ Read the rest of this entry »
Comments : 3 Comments »
Tags: CONSUMERS' NOTES, customer's rights and writings
Categories : CONSUMERS' NOTES
Մանր չունե՞ս
26 05 2008Արդեն զզվել եմ էս արտահայտությունից։ Իհարկե, մոտս միշտ մանր եմ պահում, բայց նայած ում համար՝ մանրը որն է։ Եթե 500 դրամանոց ունես, մի դեպքում դա մանր է, մյուս դեպքում՝ չմանր։ Այստեղից էլ սկսում է. 40 դրամ տուր՝ քեզ միանգամից 100 տամ, կտա՞ս 150՝ ես քեզ 500 տամ, 1000 տուր՝ հինգհազարանոց տամ ու էսպես շարունակ։ Չգիտես ո՛ր ժամին ո՛վ մանր կունենա։ Առավոտը՝ չունեն, որովհետեւ նոր են սկսում առեւտուրը, իրիկունը չունեն, որովհետեւ արդեն «փողը հանձնել են»։Բա որ սկսում են պատմությունները. Read the rest of this entry »
Comments : 5 Comments »
Tags: CONSUMERS' NOTES, customer's rights and writings
Categories : CONSUMERS' NOTES
Մի հյութի պատմություն
20 05 20083 հոգով նստել ենք օղակաձեւ զբոսայգու սրճարանում։ Մատուցողից հյութ ուզեցինք։ Քաղաքավարի, աշխույժ տղա էր (Կամ՝ է։ Հիմա չգիտեմ կենդանի է, թե չէ)։ Գնաց, մանգոյի հյութ բերեց յուր ձողիկով, նարնջի հյութ՝ էլի ձողիկով։ Երկու հյութերն էլ վառ դեղին, մեջները՝ ինչ-որ բաներ։ Սեւ կետեր։ Խնդրեցինք, որ փոխի։ Բաժակը բարձրացրեց, «զընընեց», հետ գնաց։ Բարի մոտ բուռն քննարկումներ են։ Երեւում է՝ էստեղ ադաթ է կեղտոտ հյութ խմելը։ Read the rest of this entry »
Comments : 5 Comments »
Tags: consumer's rights and writings, customer's notes
Categories : CONSUMERS' NOTES
Առանց հերթի
6 04 2008Մի կիլոգրամ նարինջը ձերքիս հերթ եմ կանգնել սուպերմարկետում։ Մի 6 մարդ՝ դեմս, հետեւս զամբյուղներով կանգնած են։ Մեկ էլ անթրաշ մեկը արագ գալիս է, 1000 դրամ է մեկնում ու ասում՝ մի հատ լիցքավորման քարտ։ Էս աղջիկը գործերը թողում է, բացում դարակը ու սկսում ման գալ հազար դրամանոց քարտ։ Պատկերացրեք՝ գտնում է։ Տալիս է Անթրաշին։ Պատկերացրեք՝ Անթրաշն ինչ է ասում։
Comments : 5 Comments »
Tags: consumer's rights and writings, customer's notes
Categories : CONSUMERS' NOTES
Տաքսի
25 03 2008- Բարեւ Ձեզ
Գլխով է անում ու նայում վերեւի հաշվիչին։
- Ալավերդյան, հետո՝ ցիրկի մոտ, – ասում եմ։
- Մի րոպե, - ասում է ու ինձ նայում նենց, ոնց որ իր պապենական դամբարանը կոխկրտած լինեմ, – սպասի զրո դնեմ, ես էս շոտչիկից գլուխ չեմ հանըմ…
Comments : Leave a Comment »
Tags: consumer's rights and writings, customer's notes
Categories : CONSUMERS' NOTES


Recent Comments