Պայքար «խոզի գրիպի» դեմ

9 11 2009

ԿԱՐԴԱՑԵԼ ԵՄ, ՈՐOxolin 

Տարատեսակ գրիպներից զերծ մնալու համար օգնում է ՕՔՍՈԼԻՆ պրեպարատը։ Դրանով շփում են մեծերի ու երեխաների շնչառական օրգանները, դե քթերը, էլի։ Երեխաների դոզան 0,25% է, մեծերինը՝ մինչեւ 3։ Ասում են, սա կարող է կանխել օդակաթիլային ճանապարհով փոխանցվող վիրուսները։ Մինչեւ հավի, խոզի եւ այլ կենդանական գրիպների արշավանքը դեղատներից առնում էինք մի 200 դրամով, հետո թանկացավ, դարձավ 300։ Երեկ 4 դեղատուն անցանք, բայց այդպես էլ չգտանք։ Վերջացել է։ Վաճառում են արդեն 1000 դրամով եւ այդքանով հանդերձ՝ ճարելը դժվարացել է։ Ամեն դեպքում նկարը տեղադրում եմ, ՓՆՏՐՎՈՒՄ Է։


Actions

Information

3 responses

10 11 2009
Armen

ՕՔՍՈԼԻՆԸ արդեն 1500 դրամ է։

14 11 2009
Խոզի գրիպ կամ էլ ձեռնտու բիզնես… - Sard…Hetq

[...] ermenrich բլոգն ասում է, որ  մինչեւ հավի, խոզի եւ այլ կենդանական գրիպների արշավանքը դեղատներից առնում էինք մի 200 դրամով, հետո թանկացավ, դարձավ 300։ Երեկ 4 դեղատուն անցանք, բայց այդպես էլ չգտանք։ Վերջացել է։ Վաճառում են արդեն 1000 դրամով եւ այդքանով հանդերձ՝ ճարելը դժվարացել է։ [...]

14 11 2009
ermenrich

Այոոո, Օքսոլինը երեկ երեկոյան արդեն 3000 դրամ էր եւ սա դեռ վերջը չէ։ Անունը կա, իսկ ինքը՝ դեղը, չկա՜։ Ես պատկերացնում եմ, որ եթե սա չի մտնում խոզի գրիպի դեմ պայքարի օֆիցիալ դեղացանկի մեջ, ինչ կկատարվի այն դեղերի, օրինակ՝ Տամիֆլուի եւ այլ պրեպարատների կամ վակցինաների հետ։ Դիմակների մասին էլ խոսք չկա, սպառվում են խենթացող արագությամբ։ Ընհանրապես, անտիսեպտիկ նյութերի գները երկրաչափական պրոգրեսիայով են աճում, շատ ավելի արագ, քան տարածվում է խոզի գրիպը։

Leave a comment