Հովհաննես Թումանյանի

այս բանաստեղծությունը կոչվում է ՊԱՏՎԵՐ եւ ուղղված է իր ժամանակների լրագրողներին։ Հիմա էլ վատ չի հնչում, հը՞։ Եվ այսպես. Read the rest of this entry »
Բարի գալուստ «Գեոմարկետ», դարձրեք ձեր կյանքն ավելի հարմարավետ։ Ողջույն, իմ անունը Սերգեյ Լավրով է, եւ մենք ողջունում ենք ձեզ Մինսկի խմբի այս հիանալի տաղավարում, ուր ներկայացնում ենք մեր նոր առաջարկները։ Եւ այսպես. Լեռնային Ղարաբաղ։ Տեսեք , թե ինչպիսի հրաշալի առաջարկ է։ Նրանք, ովքեր մի անգամ տեսել այն, թեկուզ հեռվից, թեկուզ հեռուստացույցով, չեն դադարում ցանկանալ այն։
- Ողջույն Գյուլ, ինչպե՞ս ես։
- Հիանալի, Սերգեյ։ Ի՞նչ ես առաջարկում այս անգամ մեզ։ Օ՜, Սա ի՞նչ է, Լեռնային Ղարաբա՞ղ։ Իսկ սրա՞նք ինչեր են։
- Սրանք, Գյուլ, մադրիդյան սկզբունքներն են։ Տեսեք, թե ինչ լավն են, սրանք կարող են ձերը լինել ընդամենը մի քանի ստորագրությամբ։ Այո, այո, ընդամենը 3 ստորագրություն։
- Ինչ հրաշալի է, նույնիսկ չհաշված ի՞մ ստորագրությունը։
- Դուք ճիշտ եք, Գյուլ, նույնիսկ չհաշված Ձեր ստորագրությունը։
- Ինչպե՞ս կարող եմ տիրանալ այս հրաշալի առաջարկին, Սերգեյ։ Read the rest of this entry »
ԿԱՐԴԱՑԵԼ ԵՄ, ՈՐ
Տարատեսակ գրիպներից զերծ մնալու համար օգնում է ՕՔՍՈԼԻՆ պրեպարատը։ Դրանով շփում են մեծերի ու երեխաների շնչառական օրգանները, դե քթերը, էլի։ Երեխաների դոզան 0,25% է, մեծերինը՝ մինչեւ 3։ Ասում են, սա կարող է կանխել օդակաթիլային ճանապարհով փոխանցվող վիրուսները։ Մինչեւ հավի, խոզի եւ այլ կենդանական գրիպների արշավանքը դեղատներից առնում էինք մի 200 դրամով, հետո թանկացավ, դարձավ 300։ Երեկ 4 դեղատուն անցանք, բայց այդպես էլ չգտանք։ Վերջացել է։ Վաճառում են արդեն 1000 դրամով եւ այդքանով հանդերձ՝ ճարելը դժվարացել է։ Ամեն դեպքում նկարը տեղադրում եմ, ՓՆՏՐՎՈՒՄ Է։
Recent Comments