Մատուցողը միշտ ճիշտ է

28 07 2008

Գիշերվա ժամը մեկն է։ Գնացել ենք «Սանտա Ֆե» սրճարան, երկու րոպե նստենք ու տուն գնանք։ Կիսադատարկ է։ Մատուցողներ են ֆռֆռում։ Նստեցինք մի սեղանի մոտ, մի աղջիկ մենյուն բերեց ու փախավ։ Նայում եմ՝ մենյուն ռուսերեն ու անգլերեն է միայն։ 5 րոպե կանչում էի, վերջը՝ եկավ։ Ասում եմ. Կներեք, ես ռուսերեն ու անգլերեն չգիտեմ, բայց դրանով հանդերձ ուզում եմ սուրճ խմել, հիմա կթարգմանե՞ք որը՝ ինչ է։ Ասում է. Դե գրած ա էլի, եսիմ ո՞րն եք ուզում, կանգնեմ, բացատրե՞մ։

Ասի բա ո՞նց, բա ես ո՞նց ընտրեմ։ 5 րոպե տեւեց, մինչեւ համոզվեց, որ անհնար է բան պատվիրել առանց մենյուին ծանոթանալու։ Պատվիրեցինք՝ գնաց։ Գնաց ու չեկա՜վ։ Հակառակի պես հենց էդ օրը ծխում էի։ Վառել եմ սիգարետը ու հայացքով մատուցողներին հասկացնում եմ, որ մոխրաման բերեն։ Հե՜չ։

Մի հոգնած (ֆիզիկապես) տղա եկավ, ասի՝ կբերե՞ս բացառության կարգով մի հատ մոխրաման։ Փնթփնթոցով գնաց, իրա խելքով՝ իբր իմ ասածներին պատասխանումա։ Գնաց, ֆռֆռաց, եկավ, բերեց, արդեն հանգած սիգարետը գցեցի մոխրամանի մեջ։ Վերջը բերեց էսպրեսոն։ Նեսկաֆե էլ պատվիրեցինք ու շեշտեցինք՝ քաղցր չանեք։ Հիմա նայում ա երեսներիս անթաքույց ատելությամբ։ Ուղղակի նայումա։ Հետո էն տոնով, որով չիմացող աշակերտին են բացատրում, ասաց. ես պեսոկը կբերեմ, ձեզ ինչքան պետքա կլցեք էլի։ Հետո էլ բերեց «պեսոկի» մի էնպիսի աման, որից ոչ թե կարելի էր «լցել», այլ որը կարելի էր հանգիստ դեն գցել։ Մեջը, ինչպես «02»-ն է ասում՝ «շաքար հիշեցնող մուգ շագանակագույն զանգված էր»։Առանց խոսքի դուրս եկանք, ի՞նչ ասեինք՝ չգիտեինք։


Actions

Information

6 responses

28 07 2008
reporter_arm

Իսկ գնե՞րը։ Դե, սերվիզի հետ համեմատ։
Ի դեպ, ասում էին, որ Սանտ Ֆե-ն վատը չի։ Փաստորեն, սխալ էին ասում

30 07 2008
ermenrich

Ես պատկերացնում եմ, որ եթե էն երեկոյան գազզան ժամերին էդտեղ լիքը լինեն, ինչ ձեւի կսպասարկեն։ Իսկ գները թանկոտ են։

2 08 2008
Tsiranyan

Karogh a hankarts et zangvats@ kanach er… :)

5 08 2008
Observer

Արմեն ջան, դե որ դու ռուսերեն ու անգլերեն չգիտես, պեսոկն էլ հազիվ կանաչ լինի էլի :) )))

չէ, բայց իրականում, ցավալի է մեր կյանքը էս «չսերվիզի» եւ «չմատուցողների» պայմաններում :)

8 08 2008
ermenrich

Ծիրանյան ջան, էդ կանաչ զանգվածը մեկ-մեկ պետք ա կաֆեներ գնալուց առաջ օգտագործենք, որ թեթեւ տանենք:)

8 08 2008
ermenrich

Observer, կարողա՞ ես եմ սրտիս շատ մոտ ընդունում։

Leave a comment