Comments on: Դուռը կամաց ծածկեք

By: ovkspaser
Ձեզ բարի օր, ինձ բարի գալուստ: Շնորհակալություն

Մի դեպք պատմեմ մարշուտկաներից: Սկսեմ նրանից, որ 35 տարեկանս լրանալուց առաջ նշված պատճառով հեռացել եմ Հայրենիքից: Մինչև էդ ես եի ու մեր 86 համարը:

Սեպտեմբերի սկիզբն էր, ուսանողները պաշարել էին մայրաքաղաքի երթևեկությունն ու մարշուտկայով գործի հասնողը ուդաչնիկ էր: Իջա Ռուբինյանց, ու սկսեցի շարժվել Ալմաստի ուղղությամբ. հատուկ 10 րոպե սովորականից շուտ էի դուրս եկել, ու շարժվում էի “դեպի ակունք”, որ գոնե մի կես տեղ ճարեմ նստելու՝ 64 կիլո էի այն օրերումը, հաստատ կես տեղը կհերիքեր, ու, ինչպես հետո պարզվեց, նույնիսկ շատ էլ էր: Եկավ 86-ը, կանգնացրի, ու տարօրինակորեն՝ վարորդի հետևում երկու տեղն էլ ազատ էին. զբաղացրի պատուհանի մոտի տեղը: Վարորդը ոնց որ մի ուղևոր էլ էր տեսել, սպասում էր նա էլ նստի: Մարշուտկի ժողովուրդը խղճահարված նայեց ինձ: Ես էլ կոմպլեքսավորվեցի, սկսեցի ինձ ուսումնացիրել, կոստյումս, փողկապս, կոշիկներս, ամեն ինչ տեղում էր: Գլխիս հավատարիմ մնացած մի քանի մազն էլ ուղղեցի, մեկ էլ մարշուտկան հո չճոճովեց, հո  չի օրորվում: Վախեցած գլուխս բարձրացրի, բայց չհասցրեցի որևէ բան տեսնել՝ մի աժդահա հետույք, հավաքելուվ մարմնիս աջ կողմը՝ տեղավորվեց կողքս: Մարշուտկում մի փռթկոց տարածվեց: Նստողը /երևի առաջին անգամը չէր/, զգալով, որ ուշադրության օբյեկտը ինքն է, մի քիչ տեղից բարձրացավ՝ հավանաբար ինձ ազատություն պարգևելու նպատակով, ու ես հասցրի թևս ու գանձարանի բանալիները /բանկում էի աշխատում, բանալիներից երկուսն էլ 22սմ երկարության էին/ արագ հանել հետույքի տակից, սակայն ավելին ազատագրել չհաջողվեց. տականք վարորդը, տեսնելով իմ վիճակը, հարցրեց. – Քույրիկ ջան, հարմարվել է՞ս, կարա՞մ քշեմ, ու առանց պատասխանի սպասելու՝ գազ տվեց: Քույրիկը իր ամբողջ 120 կգ քաշով շրմփաց նստարանին՝ կրկին անգամ հավաքելով աջ մասս, այս անգամ կոստյումիս փեղկն ու աջ ազդրս. կոստյումիս մեջքի կարերից մի երկուսը տրաքեցին: Մարշուտկի մեջ հիստերիկ ծիծաղ բարրձրացավ:

Գնացինք: Մինչև Դավիթ Անհաղթ հասնելը խելքս հասավ, մի քիչ սղղացի նստարանի վրա, ու կոստյումս արդեն շատ չէր նեղում, համեմատաբար հանգիստ նստած էի, ու փորձում էի պատկերացնել “քույրիկի” տեսքը: Իմ վառ երևակայությունը ինձ չգիտեմ ուր էր հասցրել, բայց մարշուտկան հասել էր Կոմիտասի շուկա, երբ հանկարծ քույրիկը, “վայ մամա ջան” բացականչությունով շամպայնի խցանի պես տեղից թռավ դիմացը նստած ուսանողի վրա, ու սարսափած հայացքով նայելով դեպի իր նստարանը՝ ծղրտաց – Ստեղ ա, նստարանի մեջ ա: Մարշուտկի մեջ ահագին բարձր տրամադրությունը փոխվեց պանիկայի: Եթե հոդերս վախից թուլացած չլինեին՝ ապակին կջարդեի ու դուրս կթռնեի: Վարորդը կանգնեցեց մեքենան, բոլորը սկսվեցին ու լուռ նայում էին իմ կողքի նստարանին, որի վրա կոստյումիս աջ փեղկն էր միայն. ու այդ գերեզմանային լռության մեջ կոստյումիս գրպանից լսվում է բջջայինիս վիբրացիան: Բոլորը չարացած հայացքով նայեցին ինձ, մենակ մի աղջիկ փռթկաց: Ես էլ ուզում էի արդարանալ, ինչ-որ բան ասել, բայց ի՞նչ ասեմ, ու՞մ ասեմ: Կինը “Հիսուս քեզ Քրիստոս” ասելով “թռավ” մարշուտկից, վարորդը՝ բա փո՞ղը… էլ բան չեմ հիշում, մենակ հիշում եմ, որ արդեն բանկ հասա, կոլեգաս ասեց՝ էս խի էս սենց քրտնած, տնաշեն, Զեյթունից վազելով է՞ս եկե:

Օրվա վերջում, երբ նորից նորմալ մարդ էի դարձել, ինձ հետաքրքրեց միայն մի հարց. ինչպիսի՞ զգայուն հետույք պիտի ունենար 120 կգ-անոց կինը, որ ինձ վրա նստելուց չազդվեց, բայց Նոկիայիս վիբրացիայից շոկի մեջ ընկավ:

By: ermenrich
Place_faraway – Ճիշտ ե՞ն ասում, որ 35 տարեկանից բարձր ում մարշուտկում տեսնում ես, հաստատ նիուդաչնիկ ա…

By: place_faraway
Կա՛յֆն էր։ Կարևորը՝ իրական։