Ամեն օր սա կարդում կամ լսում եմ։ Ընդհանրապես, մեր հայրենի մարշուտկաների դուռը 3 դիրք ունի.
1. Փագվեց
2. Չփագվեց
3. Լավ չփագվեց
Ուրեմն, ճակատագրիս նման հարազատ դարձած 8 համարով գալիս եմ գործի։ Դուռը բացեցի, քայլ արեցի դեպի 8 համարի զարմանահրաշ աշխարհը ու թեթեւ հրեցի, որովհետեւ վրան գրված էին մոգական բառերը. «կամաց ծածկեք»։Հանգրվանեցի ուղիղ վարորդի հետեւի նստելատեղին։
Դե, ավելորդ է ասել, որ 8 համարի վարորդները առավոտը շուտ մի-մի բաժակ քացախ են խմում, որ դեմքի արտահայտությունը մինչեւ «ռեյսի վերջ» թթված մնա, իսկ մի երկուսն էլ փղի բուլյոն են խմում, որ «դուխավորվեն»։Հա, էս Դժգոհ վարորդը իմ փակելուց հետո շուռ եկավ կողքինին ու թթված տոնով սկսեց. զզվցրին էլի, ալարում են փագեն դուռը, ասա՝ բրդի էլի…
Ես էլ ուրախացած, որ տեղ եմ ճարել, սկզբից չէի լսում, հետո հասկացա ու մատով կամաց կտկտացրի դրա կտտցրած գլխին, ասի՝ ինձ ե՞ս ասում։ Հա կամ չէ չասաց, բայց հիմնավորում տվեց. բա դե մտնում ես, փագի էլի։ Ու ուզում ա քշի։ Ասի մի րոպե, տեղիցս ձգվեցի ու դուռը բացեցի, ասի, դե արի փագի, արա՛։ Մեկ ասում եք կամաց փագի, մեկ՝ ուժեղ քաշի, մեկ չփագվեց, մեկ լավ չփագվեց։ Սկսել եմ ելույթս։ 8 համարի հարգարժան ժողովուրդը աշխուժացել է, զարմացած ինձ են նայում։ Դժգոհիկն էլ զարմացած նայում ա երեսիս։ Ասում եմ, ուժեղ որ փագեցի, ապե ջան, կարողա փլվի ավտոտդ, դրա համար արի՝ մեզ օրինակ ծառայի, ձեւը ցույց տուր, ոնց անենք, որ համ կամաց ծածկենք, համ էլ դուռը փագենք։ Ես խոսում եմ, սա չգիտի՝ ինչ ասի։ Երեւի մտքում ասում ա՝ կռիվ սկսեմ, եսիմ սա ով ա, հետո ինչ կսարքի գլխիս։ Մեկ էլ երեւի միտքը փոխումա, թե՝ բա որ եսիմ ով ա, խի՞յա մարշուտկով տեղ գնում։ Վերջը կակղեց։ Իջավ, դուռը փագեց, մեկ, երկու, երրորդին փագվեց էս որբացյալ դուռը։ Հասանք Րուսաստանի դեսպանատան մոտ՝ մեկը կանգնեցրեց, ուզում ա նստի՝ էս դուռը՝ հե՜չ, ոնց որ իրեն չբացեն, լռվելա… հիմի ընդգծված հայացքով նայում եմ Դժգոհիկին հայելու մեջ, չի իմանում՝ իջնի բացի՝ թե քշի, գնա։ Վերջը 100 դրամի բնազդը հաղթեց, իջավ, չարչարվելով բացեց, էլի նստեց տեղը։ Որ կանգառում իջնում էի, Դժգոհիկին ասի՝ հեչ մի անհանգստանա, ես գործից միշտ ուշանում եմ, ուղղակի էսօր եմ շուտ արթնացել, էնպես որ դժվար թե մեկ էլ քո ռեյսին հանդիպենք։ Երկուսս էլ մտքում երանի տվեցինք, որ հենց էդպես էլ լինի։
Կա՛յֆն էր։ Կարևորը՝ իրական։
Place_faraway – Ճիշտ ե՞ն ասում, որ 35 տարեկանից բարձր ում մարշուտկում տեսնում ես, հաստատ նիուդաչնիկ ա…
Ձեզ բարի օր, ինձ բարի գալուստ: Շնորհակալություն
Մի դեպք պատմեմ մարշուտկաներից: Սկսեմ նրանից, որ 35 տարեկանս լրանալուց առաջ նշված պատճառով հեռացել եմ Հայրենիքից: Մինչև էդ ես եի ու մեր 86 համարը:
Սեպտեմբերի սկիզբն էր, ուսանողները պաշարել էին մայրաքաղաքի երթևեկությունն ու մարշուտկայով գործի հասնողը ուդաչնիկ էր: Իջա Ռուբինյանց, ու սկսեցի շարժվել Ալմաստի ուղղությամբ. հատուկ 10 րոպե սովորականից շուտ էի դուրս եկել, ու շարժվում էի “դեպի ակունք”, որ գոնե մի կես տեղ ճարեմ նստելու՝ 64 կիլո էի այն օրերումը, հաստատ կես տեղը կհերիքեր, ու, ինչպես հետո պարզվեց, նույնիսկ շատ էլ էր: Եկավ 86-ը, կանգնացրի, ու տարօրինակորեն՝ վարորդի հետևում երկու տեղն էլ ազատ էին. զբաղացրի պատուհանի մոտի տեղը: Վարորդը ոնց որ մի ուղևոր էլ էր տեսել, սպասում էր նա էլ նստի: Մարշուտկի ժողովուրդը խղճահարված նայեց ինձ: Ես էլ կոմպլեքսավորվեցի, սկսեցի ինձ ուսումնացիրել, կոստյումս, փողկապս, կոշիկներս, ամեն ինչ տեղում էր: Գլխիս հավատարիմ մնացած մի քանի մազն էլ ուղղեցի, մեկ էլ մարշուտկան հո չճոճովեց, հո չի օրորվում: Վախեցած գլուխս բարձրացրի, բայց չհասցրեցի որևէ բան տեսնել՝ մի աժդահա հետույք, հավաքելուվ մարմնիս աջ կողմը՝ տեղավորվեց կողքս: Մարշուտկում մի փռթկոց տարածվեց: Նստողը /երևի առաջին անգամը չէր/, զգալով, որ ուշադրության օբյեկտը ինքն է, մի քիչ տեղից բարձրացավ՝ հավանաբար ինձ ազատություն պարգևելու նպատակով, ու ես հասցրի թևս ու գանձարանի բանալիները /բանկում էի աշխատում, բանալիներից երկուսն էլ 22սմ երկարության էին/ արագ հանել հետույքի տակից, սակայն ավելին ազատագրել չհաջողվեց. տականք վարորդը, տեսնելով իմ վիճակը, հարցրեց. – Քույրիկ ջան, հարմարվել է՞ս, կարա՞մ քշեմ, ու առանց պատասխանի սպասելու՝ գազ տվեց: Քույրիկը իր ամբողջ 120 կգ քաշով շրմփաց նստարանին՝ կրկին անգամ հավաքելով աջ մասս, այս անգամ կոստյումիս փեղկն ու աջ ազդրս. կոստյումիս մեջքի կարերից մի երկուսը տրաքեցին: Մարշուտկի մեջ հիստերիկ ծիծաղ բարրձրացավ:
Գնացինք: Մինչև Դավիթ Անհաղթ հասնելը խելքս հասավ, մի քիչ սղղացի նստարանի վրա, ու կոստյումս արդեն շատ չէր նեղում, համեմատաբար հանգիստ նստած էի, ու փորձում էի պատկերացնել “քույրիկի” տեսքը: Իմ վառ երևակայությունը ինձ չգիտեմ ուր էր հասցրել, բայց մարշուտկան հասել էր Կոմիտասի շուկա, երբ հանկարծ քույրիկը, “վայ մամա ջան” բացականչությունով շամպայնի խցանի պես տեղից թռավ դիմացը նստած ուսանողի վրա, ու սարսափած հայացքով նայելով դեպի իր նստարանը՝ ծղրտաց – Ստեղ ա, նստարանի մեջ ա: Մարշուտկի մեջ ահագին բարձր տրամադրությունը փոխվեց պանիկայի: Եթե հոդերս վախից թուլացած չլինեին՝ ապակին կջարդեի ու դուրս կթռնեի: Վարորդը կանգնեցեց մեքենան, բոլորը սկսվեցին ու լուռ նայում էին իմ կողքի նստարանին, որի վրա կոստյումիս աջ փեղկն էր միայն. ու այդ գերեզմանային լռության մեջ կոստյումիս գրպանից լսվում է բջջայինիս վիբրացիան: Բոլորը չարացած հայացքով նայեցին ինձ, մենակ մի աղջիկ փռթկաց: Ես էլ ուզում էի արդարանալ, ինչ-որ բան ասել, բայց ի՞նչ ասեմ, ու՞մ ասեմ: Կինը “Հիսուս քեզ Քրիստոս” ասելով “թռավ” մարշուտկից, վարորդը՝ բա փո՞ղը… էլ բան չեմ հիշում, մենակ հիշում եմ, որ արդեն բանկ հասա, կոլեգաս ասեց՝ էս խի էս սենց քրտնած, տնաշեն, Զեյթունից վազելով է՞ս եկե:
Օրվա վերջում, երբ նորից նորմալ մարդ էի դարձել, ինձ հետաքրքրեց միայն մի հարց. ինչպիսի՞ զգայուն հետույք պիտի ունենար 120 կգ-անոց կինը, որ ինձ վրա նստելուց չազդվեց, բայց Նոկիայիս վիբրացիայից շոկի մեջ ընկավ: