- Բարեւ Ձեզ
Գլխով է անում ու նայում վերեւի հաշվիչին։
- Ալավերդյան, հետո՝ ցիրկի մոտ, – ասում եմ։
- Մի րոպե, - ասում է ու ինձ նայում նենց, ոնց որ իր պապենական դամբարանը կոխկրտած լինեմ, – սպասի զրո դնեմ, ես էս շոտչիկից գլուխ չեմ հանըմ…
Զրո է դնում ու ոչ ավել ոչ պակաս ասում՝ դե հիմա կրկնի։Ասում եմ՝ արդեն ասի, ասում ա՝ դժվարա՞ կրկնելը։Ասի չէ, դժվար չի՝ ուղղությունը քաղաքով։Մտնում էր ձախ գիծ, ասում էի՝ թեքվիր աջ, աջով էր գնում,. ասում էի՝ ստեղից ձախ։Մի բան հաստատ ջոգել էր, բայց բան չասաց։Երեւի զգում էր, որ ջղայնացել եմ։Հասցրեց տեղ, ասում եմ՝ ինչքա՞ն, ասում ա՝ դե շոտչիկի վրա 900 ա։Սպասեցի ուղիղ 4 րոպե, մինչեւ 100 դրամս տվեց, ու իջա։Տաքսի «Մանանդ»… իսկ շչոտչիկները այստեղ խարաբ են…
Recent Comments